Վայոց Ձորի մարզպետի տեղակալն աշխատանքից ազատվել է կեղծ դիպլոմ ներկայացնելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

Հասարակություն

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշված քրգործը հարուցվել է Վայոց Ձորի մարզպետի նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանի նկատմամբ։

Վերջինս 2018 թվականից մինչև այս տարվա հուլիս ամիսն աշխատել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ և պարզվել է, որ նա կառավարության անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմ։ 

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: