Հաքերները կոտրել են ամերիկյան Twitter-ի հիմնադրի էջը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Հաքերները կոտրել են ամերիկյան Twitter սոցիալական ցանցի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեք Դորսի թվիթերյան էջը, հայտնում է BBC-ն:

Ընկերությունը փորձում է պարզել, թե ինչ է կատարվել:

Հաքերները մոտ 15 րոպե շարունակ Դորսիի էջում հրապարակել են ռասիստական բնույթի թվիթեր, ինչպես նաև պայթյունի սպառնալիքներ: Դորսիի էջն ունի ավելի քան 4 միլիոն հետևորդ:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դորսիի էջը կոտրել է «Չաքլինգ սքուադ» հաքերային խումբը: