Սեպտեմբերի 1-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Օգոստոսի 31-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։ 

Երևանում՝ օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: