Գեղարքունիքում МАЗ-ը բետոնով բարձված «բետոնուզելով» կողաշրջվել է. կա վիրավոր

 ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

1

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վահագն Մ-ն իր վարած МАЗ մակնիշի 35 ԼM 848 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին Գավառի բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գավառի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս պահին ճանապարհային ոստիկանները, Գավառի ոստիկաններն ու քաղաքացիները փորձում են վերամբարձ կռունկի միջոցով կողաշրջված МАЗ-ը, որը շահագործվում է որպես «բետոնուզել», դարձի բերել և տեղափոխել անվտանգ վայր։