Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի հրապարակում կլինի ռազմատեխնիկայի և սպառազինության ցուցահանդես

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ռազմատեխնիկա

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաեւ սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:

Տեղեկացնում ենք նաեւ, որ «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ մեր համերկրացիներին եւ հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել  զինվորական ճաշ: