Գյումրիում դանակարությունից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվել է.ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

.

Օգոստոսի 30-ին՝ ժամը 2-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ թիակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Գյումրիի Աբովյան փողոցի 21-ամյա մի բնակիչ:

Բժշկական կենտրոն մեկնած օպերատիվ խմբին տուժողն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ տուժողին Գյումրիի Աբովյան փողոցում, վիճաբանության ժամանակ դանակով մարմնական վնասվածքը պատճառել է նույն փողոցի 23-ամյա մի բնակիչ:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, դեպքից ժամեր անց կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մուշի բաժին և խոստովանել կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: