Պարզվել է աղբավայրում հայտնաբերված 1 տարեկան երեխայի ինքնությունը,մայրը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

/

Օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը:

 Ժամը 19-ի սահմաններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: