Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում. Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

անձրև

Հանրապետության տարածքում`օգոստոսի 31-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ:

Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +26+28:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +25+27,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,

Լոռիում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +17+20, 

Տավուշում գիշերը՝ +12+16, ցերեկը` +22+27,   

Արագածոտնի լեռներում գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը՝ +25+27,

Արարատում գիշերը` +15+19, ցերեկը՝ +26+28,  

Արմավիրում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+28, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը՝ +16+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+19, ցերեկը՝ +26+28,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +14+18, ցերեկը՝ +22+25,     

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+18,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +10+14, ցերեկը՝ +16+21 (հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+26):