Թբիլիսիում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները տեղափոխվել են Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակություն

Անսարքության պատճառով Թբիլիսիի օդանավակայանում վայրէջք կատարած Բոինգ 737 ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմի բոլոր անդամները  «Արմենիա» ավիաընկերության ձեռնարկմամբ շահագործված «Տարոն Ավիա»-ի EK-73797 Boeing 737-500 օդանավով ապահով տեղափոխվել են Մոսկվա:

Հիշեցնենք, որ երեկ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: