«Ռոման» կփորձի վարձակալել Հենրիխ Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Սպորտ

Իտալական «Ռոման» կփորձի տրանսֆերային պատուհանի վերջին օրը (սեպտեմբերի 2) վարձակալել Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է dailymail-ը՝ հղում անելով Sky Sports Italy-ին։ Եթե գործարքը տեղի ունենա, կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 25 միլիոն եվրո։