ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2, 24News
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել դիվանագետների՝ Արցախ կատարած այցից:
«Երեկ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մեկնարկեցին իրենց այցն Արցախ։ Այցը մեկնարկեց Դադիվանք վանական համալիրից։ Այնուհետև այցը շարունակվեց Արցախի ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր»,- գրել է նա: