Հայ դիվանագետների պատվիրակությունն Արցախ է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2, 24News

հայ դիվանագետների խումբ

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել դիվանագետների՝ Արցախ կատարած այցից:

«Երեկ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մեկնարկեցին իրենց այցն Արցախ։ Այցը մեկնարկեց ‪Դադիվանք վանական համալիրից։ Այնուհետև այցը շարունակվեց Արցախի ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր»,- գրել է նա: