Գյումրիում 14-ամյա երեխան կարուսելից ընկել և վնասվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակություն

Օգոստոսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը Գյումրի քաղաքում՝ հայտնի Գորկու այգում գործող կարուսելից 14-ամյա երեխան վայր է ընկել ու վնասվաքներ ստացել։

Երեխային նույն օրը այգու աշխատակիցներն աննկատ տեղափոխել են, որպեսզի կատարվածի մասին ոչ ոք չիմանա։ Երեխային տարել են տուն և փորձել են տնային պայմաններում բուժել, սակայն, տեսնելով, որ վիճակը բարդանում է, երեխային հաջորդ օրը տեղափոխում են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ երեխայի մոտ արձանագրվել է աջ ձեռքի կոտրվածք։

Հաջորդ օրը երեխային Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից տեղափոխում են Երևան և աս պահին 14-ամյա Արթուր Հ-ն Սուրբ Աստվածամար բժշկական կենտրոնի նևրովիրաբուժական բաժանմունքում բուժում է ստանում։ 

Կատարված դեպքի մասին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ Գյումրիում գործող Գորկու այգին պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: