Խաղաղությունը գնահատում ենք, քանի որ տեսել ենք պատերազմի դառնությունը․ Սասուն Միքայելյան

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

«Ամեն հարաբերություններում իրար ներելով ու զիջելով պետք է առաջ գնանք, որովհետև այն, ինչ ձեռք ենք բերել կյանքի, արյան, տղերքի կյանքի գնով, պետք է կարողանանք տանել կայուն ամրապնդման։ Մեր գերխնդիրն այսօր պետք է լինի Արցախի ու Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների ամրապնդումը»-, լրագրողների հետ զրույցում Արցախի անկախության օրվա առթիվ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նրա կարծիքով՝ նախկին ու ներկա Ստեփանակերտի միջև տարբերությունը շատ մեծ է, ավելին՝ համեմատելի չէ։

Սասուն Միքայելյանը հիշեց պատերազմական տարիները՝ պատմելով, որ օր է եղել, 2 անգամ ստիպված են եղել շտաբ փոխել, քանի որ շտաբերը խոցվել էին հակառակորդի կողմից․ «Այսօր շատ մարդիկ, որոնք պատերազմը չեն տեսել ու զգացել, գիտեն, թե արշալույսները միշտ են այստեղ խաղաղ եղել։ Տա Աստված, որ միշտ արշալույսները խաղաղ լինեն։ Մենք՝ որպես պատերազմ անցած մարդիկ, խաղաղությունը գնահատում ենք, քանի որ տեսել ենք պատերազմի դառնությունը»,- նշեվ Սասուն Միքայելյանը։