Ստանձնելու եք երկրի ճակատագիրը տնօրինելու պատվաբեր դերը․ Պապիկյանը՝ ուսանողներին

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հարազատ բուհ՝ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետ, որտեղ հանդես է եկել առաջին կուրսեցիների հետ բաց դասախոսությամբ։

Ողջույնի խոսքում նախարարը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական ա Սուրեն Պապիկյանը խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ ապագա պատմաբանների հետ հանդիպումը կայանում է հենց Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը։

«Ձեզ՝ պատմաբաններիդ, առաջիկա տարիների ընթացքում թե՛ գիտական, թե՛ հասարակական, ինչու ոչ նաև քաղաքական հսկայական աշխատանք է սպասվում այս ասպարեզում՝ ներիրավական, քաղաքական կռվաններն ավելի ամրացնելու և միջազգային հանրությանն ու աշխարհին այն բարձրաձայնելու առումով»,- ասել է նախարարը և հորդորել ապագա պատմաբաններին ուսումնառության ընթացքում յուրացնել հնարավորինս շատ գիտելիքներ ոչ միայն դասագրքերից, այլև պատմության  ֆակուլտետի դասախոսներից, որոնք մեծ ավանդ են ունեցել  իր մասնագիտացման և  որպես պատմաբան  կայացման գործում։

 «Գիտեմ, որ հեռու չէ այն օրը, երբ այս շարքերում  նստած պատանիներից շատերն իրենց ուսերին են վերցնելու մեր երկրի ճակատագիրը տնօրինելու, մեր երկրի առաջընթացն ապահովելու ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր դերակատարումը»,- ասել է Պապիկյանը։

1