Ռոնալդու, Մեսի, Դեյք՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները․ ՖԻՖԱ

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին (The Best) հավակնում են Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Միլանում։

ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շնորհում է 1991 թվականից։ 2010-2015 թվականներկին France Football-ի հետ շնորհում էր «Ոսկե գնդակ ՖԻՖԱ» մրցանակը, սակայն 2016-ին ՖԻՖԱ-ն եւ ֆրանսիական պարբերականը դադարեցրին համագործակցությունը։