Հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում առողջության վրա․ Վարազդատ Կարապետյան

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

1

«Քանի որ ծառայողական քննություն է նախատեսված, սպասենք դրա արդյունքներին: Ես կողմ եմ, որ հարցերը լուծվեն պրոֆեսիոնալ դաշտում: Հիմա, եթե իմ կարծիքն ասեմ՝ այո կամ ոչ, դրանից ոչ մի բան չի փոխվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ ի պատասխան հարցին՝  արդյոք ճի՞շտ է համարում Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ սկսված ծառայողակաբն քննությունը։

 «Խմբակցությունում բոլորը հասկանում են, որ չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի։ Այս մեծ նպատակի համար ամենակարևոր բանն է, որ հիմա «Իմ քայլը»խմբակցությունը միասնական լինի», - ասաց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է հանքի շահագործման հետևանքներին, պատգամավորն ասել է․  

«Կասկած չկա, որ հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա, բայց, թե ինչպիսի ազդեցություն` մասնագիտական հարց է»: