Ինչի՞ց են թունավորվել «Դվին» ռեստորանի 47 այցելուները․ փորձաքննության արդյունքը հայտնի է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Գյումրի

Առողջապհության նախարարությունը հրապարակել է Գյումրու «Դվին» ռեստորանում 47 քաղաքացու թունավորումից հետո վերցված փորձանմուշների լաբորատոր արդյունքները։

«Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր լաբորատոր հետազոտություններով: Արդյունքում՝ հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից:

Ներկա պահին բոլոր հիվանդները, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացվել էին նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսի 47 մասնակիցները։