Բռնակոթցին տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել․ «Կանեփ-կակաչ-2019»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Օգոստոսի 26-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Սյունիքի մարզային վարչությունների ծառայողները, Սիսիանի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Բռնակոթ գյուղի 50-ամյա մի բնակչի տնամերձ հողամասից զննությամբ հայտնաբերեցին կանեփի թփին նմանվող 50 բույս: Կանեփանման ևս 187 բույս, բայց արդեն կիսաչոր վիճակում, ոստիկանները հայտնաբերեցին հողամասի խոտի դեզի մեջ: 

Ըստ 50-ամյա տղամարդու` հայտնաբերվածը կանեփ է, աճեցրել և պահել է իր անձնական օգտագործման համար: 
Նշանակվել են փորձաքննություններ: 
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվուն են նյութեր: