Երևանի պատվիրակությունն Արցախի իշխանության հետ մասնակցել է տոնական քայլերթին

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

նախագահ

Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաք Ստեփանակերտում վաղ առավոտից մեկնարկել են տոնական միջոցառումները: Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և հայկական երկու պետությունների բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Երևանի ավագանու անդամները մասնակցել են ավանդական քայլերթին: 

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քայլերթի մասնակցիները հասել են մինչև քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:

Տեղի է ունեցել նաև ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: