«Սանիթեքը» սաբոտաժ է անում. պայմանագրերի խզումն անխուսափելի է․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Սանիթեք

«Ժամանակը» գրում է․ «Քաղաքապետարանի կող­մից 300 միլիոն դրամ տու­գանքից հետո արդեն 5 օր է՝ «Սանիթեք» ընկերությունը քաղաքում բացարձակ աղ­բահանություն չի իրականացնում:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Երևանի քաղաքապե­տարանը հերթական անգամ «Սանիթեք» ընկերությանը աղ­բահանության աշխատանքնե­րը պատշաճ չկատարելու հա­մար վճարել էր 300 միլիոն դրամ պակաս գումար: Այս փաստը, ըստ էության, վրդո­վեցրել էր «Սանիթեք» ընկերու­թյանը, որն էլ այդ օրվանից առ­հասարակ աղբահանություն չի իրականացնում:

Երևանի քաղաքապետարա­նի խոսնակ Հակոբ Կարապե­տյանը նախօրեին տեղեկացրել էր, որ «Սանիթեքի» տոտալ ձա­խողումն իր իրավական հետևանքները կունենա:

 

«Ընկերությունը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում արդեն ի ցույց էր դրել իր պարտավորությունների կատար­ման անկարողությունը, վերջին օրերին համատարած կերպով, միայն իրեն հայտնի հանգա­մանքներով պայմանավորված, ամբողջությամբ ձախողում է աղբահանության գործընթա­ցը: Գործող օրենսդրությամբ և «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերով քաղաքապե­տարանի ուղղակի պարտակա­նությունն է «Սանիթեքի» նկատմամբ պատժամիջոցներ կիրառել պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, և քաղաքապետարանի կիրառած յուրա­քանչյուր տուգանք հիմնված է փաստարկված և արձանագր­ված դեպքերի վրա: 

Չկատարված, վատ կատար­ված աշխատանքի, չմատուց­ված, թերի մատուցված ծառա­յության համար Երևանի քա­ղաքապետարանի հետ պայ­մանագրային հարաբերու­թյունների մեջ գտնվող ցանկա­ցած տնտեսվարողի համար օրենսդրությամբ նախատես­ված են անբարենպաստ իրա­վական հետևանքներ, այդ թվում՝ տուգանքների կիրա­ռում, և այս առումով «Սանիթեքը» վստահաբար բացառություն չէ»,- տեղեկացրել է քաղաքապետարանի խոսնակը և հավելել. ««Սանիթեքի»՝ պայ­մանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու

վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսևորում, որը, անշուշտ, իր իրավա­կան հետևանքները կունենա»: 

Նշենք, որ ներկայումս մայրա­քաղաքի աղբահանության աշ­խատանքներն իրականացնում է միայն «Երևանի աղբահանու­թյուն և սանիտարական մաք­րում» համայնքային հիմնարկը, որի տեխնիկական ռեսուրսնե­րը և աշխատակազմը շարունակաբար համալրվում են: Երևանի ավագանու ընդդի­մադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարա­նը միանշանակ իրավական գործողություններ պետք է կի­րառի «Սանիթեքի» նկատմամբ, որովհետև արդեն իսկ ակն­հայտ է, որ ընկերությունը դիմում է բոյկոտի, սաբոտաժ է իրականացնում: «Չեմ կար­ծում, որ այն վճարումները, որը կատարում է քաղաքապետա­րանը, բավարար չէ թեկուզ եղածի չափով աշխատանք կա­տարելու համար: 

Իսկ եթե դա չի արվում, ապա անպայման պետք է դրան տրվի իրավա­կան հետևանք»,- ասաց Խաժակյանը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news