Հռոմի պապի անունից Մեսիին նվիրել են Մոզամբիկի երեխաների կողմից պատրաստված գնդակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 3, 24News

Մեսսի

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լեոնել Մեսին Հռոմի պապի հիմնադրամի կողմից հատուկ մրցանակի է արժանացել, հայտնում է «Բարսելոնայի» Թվիթերյան պաշտոնական էջը:

Հռոմի պապի անունից Մեսիին նվիրել են Մոզամբիկում բնակվող երեխաների կողմից պատրաստված գնդակ, որն արգենտինացուն են հանձնել ազնվության, հարգանքի և թիմին նվիրվածության համար: 

Մրցանակի հաղթողը որոշվել է քվեարկության միջոցով: Քվեարկությանը մասնակցել է 191 երկրից 500 հազարից ավելի ուսումնական հաստատություն: