Գյումրիում մարզադպրոց կկառուցվի․ այն կկրի Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Արթուր

Գյումրիում կկառուցվելու է մարզադպրոց՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պատվին, որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզադպրոցի նախագծի տեսանյութն է հրապարակել և գրառում արել։

«Գյումրիում կկառուցվի ահա այսպիսի հոյակերտ մարզադպրոց՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պատվին: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020-ին:

Ներսում կլինի նաև 1000 տեղանոց դահլիճ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի, բասկետբոլի, ֆուտզալի, վոլեյբոլի եւ այլ մարզաձեւերի մրցումներ անցկացնելու համար»,-գրել է Փաշինայնը: