Հուշագիր՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան»-ի միջև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Այսօր համագործակցության հուշագիր կնքվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջև: Այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Կողմերը մեկ անգամ ևս շեշտեցին պետական քաղաքականության մեջ հայրենադարձության առանցքային դերը՝ կարևորելով հայրենադարձության և սփյուռքի ներգրավվածությունն ապահովող գործընթացների զարգացումը և հայրենադարձների խնդիրների ուսումնասիրությունն ու հետազոտությունը: 

Այս համագործակցության հուշագիրը նախատեսում է համատեղ աշխատանք հայրենադարձության ռազմավարության նոր գործընթացի ձևավորման և կենսագործման ուղղությամբ, ինչպես նաև ինտեգրման ծրագրերի համատեղ իրականացման, միասնական հետևողական ուսումնասիրության կատարման, «Imagine Armenia» ֆորումների կազմակերպման, գրասենյակի «ՆերՈւժ» և հիմնադրամի Repat Start Up Mentorship ծրագրերի շրջանակներում: