Երկրի առաջին դեմքի կողմից սկսած ճնշում եմ տեսնում դատավորների ու ՍԴ-ի վրա․ Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Մեր գործը վերցնելուց հետո, երբ առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրեց այն և ուղարկեց ՍԴ, մենք տեսանք, թե ինչ ճնշումներ սկսվեցին ՍԴ-ի վրա՝ սկսած վարչապետի հարցազրույցից, վերջացրած Վահե Գրիգորյանի կեղծ օրակարգով»,- ասաց Լևոն Քոչարյանը։ 

Ըստ նրա՝ արդարադատություն իրականացումը արդեն դատավորի անձի հարցն է․ կա՛մ կարողանում են անկախ գտնվել, կա՛մ չեն դիմանում երևույթին։ 

«Աշխարհում էլ որտե՞ղ եք տեսել, որ դատարանի դռներ փակվեն երկրի ղեկավարի կոչով»,-նշեց Քոչարյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news