Հայաստանը որևէ օտարերկրյա քաղաքացու, այդ թվում Շիշկինին, քաղաքական ապաստան չի շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

քաղաքական

«Մինչ օրս որևէ օտարերկրյա քաղաքացու Հայաստանը քաղաքական ապաստան չի շնորհել»,-24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը՝ ընդգծելով, որ ապաստան և փախստականի կարգավիճակ շնորհած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու իրավունք պետական գերատեսչությունը չունի։

«Շիշկինի կամ մեկ այլ քաղաքացու մասին նման տեղեկատվություն ԶԼՄ-ին տրամադրելու իրավունք չունենք, որովհետև դրանով կխախտենք մարդու՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը»,-ասաց նա։

Նշենք, որ այսօր Վիտալի Շիշկինը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Հայաստանը փախստականի կարգավիճակ է տրամադրել իրեն՝ որպես քաղաքական գործչի, և շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանությանը այդ հնարավորության համար։