Հայաստանը չպետք է ունենա ստախոս և «անկյուն մտած» նախարար․ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 3, 24News

Թամամյան Արսեն թորոսյան

Երբ ամենահայտնի շոումենը խոսում է շոուի մասին, մարդու ծիծաղ է գալիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը՝ անդրադառնալով Արսեն Թորոսյանի ուղիղ եթերին և տապալված ասուլիսին։

Գևորգ Թամանյանի ամբողջական գրառումը՝ ստորև․

Երկու խոսք` մնացածին ավելի մանրամասն կանդրադառնամ դեռ: Երբ ամենահայտնի շոումենը խոսում է շոուի մասին, մարդու ծիծաղ է գալիս։ Բացահայտ հնչած եւ ոչ մի հարցի պատասխան չտրվեց, դեռ ավելին` շարունակեց նույն սուտը! Հարգելի լրագրողներ, կոչ եմ անում ստացեք "նախարարից" բոլոր հնչած հարցերի պատասխանները, եթե, իհարկե, կարող է: Սա Հայաստանն, եւ այն չպետք է ունենա ստախոս եւ «անկյուն մտած»  նախարար։ Խոսող էիք, դիմացս կանգնած խոսեիք, տղամարդու պես! 

Հ.Գ. ֆեյքերի եւ բանից անտեղյակների վիրավորանքներին չեմ պատրաստվում պատասխանել։ Իմ համար ավելի մեծ գնահատական չկա, քան իմ պացիենտների, նրանց ծնողների, եւ իմ կոլեգաների կարծիքները, որ վերջին ժամերին անընդհատ զանգում էին եւ իրենց աջակցությունը հայտնում!