Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել «Կամքի» անդամ Արամ Խանզադյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Իրավական

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի դեմ: 24News-ն այս մասին տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Զարուհի Բաթոյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Արամ Խանզադյանին հրապարակավ ներողություն խնդրել իրենից և գումար բռնագանձել։ Թե ի՞նչն է հայցի պատճառ դարձել, «Դատալեքս»-ում որևէ տեղեկատվություն չկա։

Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։