Բագրատաշեն բերման է ենթարկվել խարդախության համար հետախուզվող Վրաստանի քաղաքացին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի 65-ամյա քաղաքացի Թեյմուրազ Գ.-ն։

Նա 2017թ. նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: