Իրանում երրորդ անգամ հրապարակավ միասեռականի են կախաղան հանել

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

սիառեկան

«Lenta.ru»-ն, հղում անելով «The Jerusalem Post»-ին, գրում է, որ Իրանում հրապարակային մահապատժի է ենթարկվել միասեռականության մասին օրենքը խախտելու համար դատապարտված մի տղամարդ:

Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա սկզբին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Քաղաքի բնակիչները իրենց գոհունակություն են հայտել մահապատժի ենթարկելու համար և շնորհակալություն հայտնել դատական իշխանությանը:

Աղբյուր նաև նշում է, որ 31-ամյա իրանցին կախաղան է հանվել հունվարին: Նա մեղադրվում էր տղամարդկանց միջև սեռական հարաբերությունների մասին օրենքը խախտելու, ինչպես նաև 15-ամյա երկու անձի առևանգելու մեջ:

Սա Իրանում միասեռականին մահապատժի ենթարկելու միակ դեպքը չէ․ միասեռականներ են կախաղանի հանվել նաև 2011 և 2016 թվականներին: