Ստավրոպոլում վթարի է ենթարկվել Սու-25 գրոհային ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Ստավրոպոլի երկրամասում պլանային ուսումնամարզական թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել Սու-25 գրոհայինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը:

Ներկայումս ընթանում են օդաչուների որոնման աշխատանքները:

«Օդանավն ընկել է ամայի վայրում, գետնի վրա ավերածություններ չկան»,- մանրամասնել են նախարարությունից: