Այդ ի՞նչ հարց եք տալիս, իհարկե՝ ոչ․ Տոնոյանը՝ ԶՈւ շտաբի պետի հնարավոր փոփոխության մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

«Ով շրջանառում է այդ տեղեկությունները, նրանց հարց տվեք, այդ ինչ հարց եք տալիս, իհարկե՝ ոչ»,- ի պատասխան լրագրողների  հարցին՝ ՀՀ ԶՈւ շտաբի պետի փոփոխություն սպասվու՞մ է արդյոք, ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Անդրադառնալով սահմանին իրավիճակին և հարցին՝  Դուշանբեի պայմանավորվածություններն արդյո՞ք գործում են, նախարարն ասաց, որ դրանք ինքը Դուշանբեի պայմանավորվածություն չի համարի, բայց դրանից հետո եղել են հանդիպումներ, ու դրանց շրջանակներում երկու երկրների ղեկավարները պայմանավորվում են պահպանել հրադադարի կանոնները:

Հարցին՝ իրո՞ք Չինարին անխոցելի է, ինչպես հավաստիացնում է  ԱԺ նախագահը, Տոնոյանը պատասխանեց. «Շատ կետեր կան, որ այլևս անխոցելի են։ Աշխարհագրությունը շատ մեծ է, իսկ կոնկրետ բնակավայրի վերաբերյալ եղել է ՊՆ-ի մեկնաբանությունը»: