Օպերային թատրոնի 87-րդ թատերաշրջանը կբացվի «Անուշ» օպերայով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 87-րդ թատերաշրջանը կսկսվի սեպտեմբերի 10-ին՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով: Անուշի դերերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Բադալյանը, Սարոյի դերերգով՝ Հովհաննես Անդրեասյանը:

Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան արդեն 85 տարի է, ինչ չի իջնում  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից: 

Նշենք, որ «Անուշ» օպերայի պարերի բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանն է: