ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ՌԴ-ում մասնակցել է երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը` ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի գլխավորությամբ, մասնակցել է Կենտրոնական շրջանի նյութատեխնիկական ապահովման ուժերի հետ անցկացված երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը։ Այն տեղի է ունեցել օգոստոսի 27-ից 31-ը Մոսկվա և Սիզրան քաղաքներում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ երկաթուղային զորքերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոսենկովի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական հաղորդակցության ոլորտում համագործակցության հեռանկարները: