Մի՛ սպասեք, ՍԴ-ն լիարժեք կազմով չէ, որոշում չի կարողանա կայացնել. ՀԱԿ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Քոչարյանին ազատելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու ՍԴ որոշումը ուզենք-չուզենք պետք է ընդունենք։ Այստեղ հարցն այն է, որ Սահմանադրական դատարանն այս պահին պատշաճ դատարան չէ, իսկ եթե դատարանը պատշաճ չէ, նա չի կարող քննել գործը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանը կարծում է, որ ներկա իշխանությունները չպետք է ՍԴ-ի որոշումները թողնեն թղթի վրա, բայց նախևառաջ հարկավոր է լուծել այս դատարանի լեգիտիմության հարցը, հետևաբար անգամ եթե ՍԴ անդամները որոշում կայացնեն այս գործով, դա իրավական ուժ չի ունենալու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։