Դատապարտյալը կաշառք է տվել «Վանաձոր» ՔԿՀ-ին․ կա ձերբակված

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

բանտ

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ս. Գ.-ն, որը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ  կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման մեջ, որ, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի հետ, պատրաստակամություն է հայտնել օժանդակել վերջինիս` նույն հիմնարկում պատիժ կրող, դատապարտյալների և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, իսկ առանձին դեպքերում՝ անգործություն դրսևորելու համար նրանից կաշառք ստանալու հարցում: Այդ մասինհայտնում է ՀՔԾ-ի մամուլի ծառայույթունը։

Կաշառք ստանալուն օժանդակելու՝ հնարավոր բացահայտման խոչնդոտները վերացնելու համար, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ս. Գ.-ն 2019 թվականի գարնանը` Տաշիր քաղաքում գտնվող իր ատամնաբուժական կլինիկայում, Վանաձոր քաղաքի բնակչից պարբերաբար ստացել և վերը նշված ՔԿՀ պետին է փոխանցել դատապարտյալի կողմից որպես կաշառք տրված խոշոր չափերի գումարները:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` առերևույթ հանցագործության մյուս դեպքերը և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ: