Հուլիսի 1-ից հետախուզվող անձը Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 4, 24News

օդանավակայան

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 3-ին, ժամը 03.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո ժամանման սրահում հայտնաբերել և բերման են ենթարկվել 1972 թ. ծնված Հովհաննես Ս.-ին, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: