ՍԴ-ն քննում է Քոչարյանին կալանավորելու հիմքի սահմանադրականության հարցը․ դրսում ցույցեր են

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

ՍԴ-ում շարունակվում է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի» քննությունը, այն է՝ ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հիմքերի սահմանադրականության որոշումը։

Ինչպես երեկ, այդպես էլ այսօր ՍԴ-ի դիմաց զուգահետ բողոքի ցույցեր են։ Հավաքվել են Քոչարյանի աջարիցներն ու հակադիր ճամբարի ներկայացուցիչները։ Տեղում կուտակված են նաև ոստիկանական ուժեր, որոնք փորձում են կանխել հնարավոր բախումը։  

Քաղաքացիների և լրատվամիջոցների մուտքը Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճ արգելված կլինի մինչև ժամը 14․30-ը։

Սահմանադրական դատարանում դռնփակ նիստը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին։ Քննվում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի ութ դատավորները։ Գործով պատասխանող կողմ է ներգրավվել նաև քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:

Ավելի վաղ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել՝ պնդելով, որ ՍԴ անդամներից երեքը՝ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը, Հրանտ Նազարյանը, չեն կարող մասնակցել քննությանը, քանի որ Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս նրանց որոշումները չեն կարող անաչառ լինել: Սեպտեմբերի 3-ին, սակայն, ՍԴ ութ անդամները որոշել են չքննել Վահե Գրիգորյանի միջնորդությունը։