Դատարանն օրինական է ճանաչել Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի ձերբակալությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Բիշքեկի քաղաքային դատարանն այսօր օրինական է ճանաչել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալությունը, դատական նիստի ավարտից հետո հայտարարել է նախկին նախագահի փաստաբանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բիշքեկի քաղաքային դատարանը մերժել է նախկին նախագահի ձերբակալության անօրինականության մասին բողոքը»,- ասել է նա:

Մի քանի օր առաջ Աթամբաեւի փաստաբաններն արդեն փորձել են նախկին նախագահի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հասնել: Նրանց կարծիքով՝ խորհրդարանն անօրինական ճանապարհով է Աթամբաեւին զրկել նախկին նախագահի կարգավիճակից եւ անձեռնմխելիությունից, քանի որ ըստ օրենսդրության՝ օրենսդրական մարմինը նման իրավասություն չունի: Այդուհանդերձ, շրջանային դատարանը հրաժարվել է փոխել խափանման միջոցը:

Աթամբաեւը կմնա կալանքի տակ առնվազն մինչեւ 2019թ. հոկտեմբերի 26-ը: