Տեխասում մահապատժի կենթարկվի մոր եւ դստեր սպանության մեջ մեղադրվող բանտարկյալը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Տեխասում մահապատժի կենթարկվի մոր եւ դստեր սպանության մեջ մեղադրվող բանտարկյալը։ 64-ամյա Բիլի Քրութսինգերը մահացու ներարկումը կստանա չորեքշաբթի երեկոյան, տեղեկացնում է AP-ը։

2003 թվականին նա սպանել է Փերլ Մագուրիքին եւ նրա դստերը՝ Փաթրիսիա Սիրենին, գողացել նրա մեքենան եւ վարկային քարտը։ 3 օր հետո նա ձերբակալվել է Գալվեսթոնի բարում։

Քրութսինգերի փաստաբանը ԱՄՆ Գերագույն դատարանից խնդրել է հետաձգել մահապատիժը՝ հավաստիացնելով, որ որ իր պաշտպանյալի հանցավոր վարքը կապված է ընտանիքում բռնության եւ դաժան վերաբերմունքով պայմանավորված ալկոհոլիզմի հետ։

Սակայն դատախազը հերքել է, որ Քրութսինգերի արարքները պայմանավորված են եղել ալկոհոլի չարաշահմամբ։ Նա դրանք որակել է  որպես «չարության» հետեւանք։