Ռուսաստանը սահմանափակել է հայկական ընկերության ձկնային արտադրանքի մատակարարումը երկիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Տնտեսական

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2019թ․ սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերություններից մեկի ձկնային արտադրանքի մատակարարման հարցում, գրում է ria.ru-ն։

«Եվրասիական տնտեսական միության և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնակի հայտնաբերման պատճառով, «Ռոսսելխոնադզոր»-ը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերության արտադրանքի մատակարարման հարցում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ պատճառը ձկան մեջ մալաքիտային կանաչի հայտնաբերումն է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news