Հրայր Թովմասյանն այս ամենը գիտակցված է արել, սա պետք է ունենա հետևանք. Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՒԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանն այս կազմով իրավունք չուներ քննել ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ 

«ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն, օրինակ, հրաժարվեց մասնակցել, իսկ ՍԴ անդամներից կային մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ առնչություն ունեին «Մարտի 1»-ի գործի հետ, սակայն մասնակցում էին այս դատական նիստին։ Հրայր Թովմասյանը սա հատուկ արեց, այն անհետևանք չպետք է մնա», - ասել է Ա. Քոչարյանը։ 

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը, սակայն, հրաժարվեց խոսել ՍԴ-ի՝ Քոչարյանի կալանքի հոդվածի մասով կայացրած որոշումից՝ խոստանալով իր կարծիքն ասել որոշմանը ծանոթանալուց հետո։ 

Մանրամասները՝ տեսանյութում։