Զլատոուստում հայ երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձը հանձնվել է ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

ՌԴ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում 22-ամյա հայ երիտասարդի սպանության մեջ կասկածվող անձը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին, հայտնել է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը:

 «Այսօր սպանության մեջ կասկածվողն ինքն է ներկայացել ոստիկանություն», - հայտնել Է ՌԴ Քննչական կոմիտեի Չելյաբինսկի մարզի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Վլադիմիր Շիշկովը՝ նշելով, որ «ներկայում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողությունները, ինչից հետո ամեն ինչ պարզ կլինի»։

Հիշեցնենք, որ Զլատոուստի բնակիչ 22-ամյա Դավիթ Խուդոյանին օդամղիչ ատրճանակով կրակել էին իր բնակարանում։ Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան չէր հաջողվել փրկել։

1