Արձակուրդը կարելի էր հետաձգել. ինչո՞ւ Արմեն Սարգսյանն չմեկնեց Լեհաստան. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Արմեն

«Հրապարակ» թերթը գրում է. «Լեհաստանում սեպտեմբերի առաջին օրերին 2 կարևոր միջոցառում էր նախատեսված՝ սեպտեմբերի 1-ին Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառում և սեպտեմբերի 3-5-ը Կրինիցա Զրդույ քաղաքում 29-րդ միջազգային տնտեսական համաժողովը։ Տնտեսական ֆորումին Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր, իսկ 80-ամյակին՝ ոչ։ Հրավիրված չէր նաև Պուտինը։

Եվ որպես բողոքի նշան՝ Նիկոլ Փաշինյանը որոշեց չմասնակցել նաև ֆորումին։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ևս հրաժարվեց այցից։ Բայց մենք տեղեկացանք, որ Արևելյան գործընկերության երկրները հրավիրվել են այդ միջոցառմանը, և Ադրբեջանը, Մոլդովան ներկայացված են եղել իրենց նախագահների օգնականների, իսկ Բելառուսը՝ դեսպանի դեմքով։ Մինչդեռ Հայաստանից ոչ մեկը չի եղել։

Մենք հետաքրքրվեցինք, թե ով է հրավիրվել Հայաստանից, և ինչու Լեհաստանում գոնե ՀՀ դեսպանը ներկա չի եղել։ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ հրավերները ստացվել են․ «Սեպտեմբերի 1-ի Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակին նվիրված միջոցառման հրավերը՝ ՀՀ նախագահի անունով, սեպտեմբերի 3-5-ը Լեհաստանի Կրինիցա Զրդույ քաղաքում անցկացվող 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին մասնակցության հրավերը՝ ՀՀ վարչապետի անունով։ Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները չեն մասնակցել այդ միջոցառումներին»։

Իսկ ինչո՞ւ ՀՀ նախագահը կամ իր ներկայացուցիչը չի մասնակցել այդ միջոցառմանը․ մեզ պատասխանեցին. «Հանրապետության նախագահն այդ օրերին գտնվել է նախապես ծրագրված արձակուրդում և ունեցել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածություններ»: Արձակուրդը, անշուշտ, կարելի էր հետաձգել կամ գոնե որևէ մեկին ուղարկել այդ միջոցառմանը՝ Հայաստանը ներկայացնելու։ Իհարկե, եթե Արմեն Սարգսյանն ինքնուրույն քայլեր անելու ունակ լիներ և Նիկոլ Փաշինյանի ստվերից չվախենար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: