Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 5, 24News

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ի՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: «Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:

Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար»,- ասված է հաղորդագրությունում: