Գեներալ Մանվելի տղան այլ վարորդի ուղղությամբ կրակելու կասկածանքով բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Մանվել

Սեպտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:30-ի սահմանում ոստիկանության Արմավիրի վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկութուններ են ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում կրակոցներ են հնչել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել և Արշալույս գյուղի սկզբնամասում ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Կորյուն Խ.-ի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Արա Գ.-ի միջև:

Վիճաբանության ժամանակ Արա Գ.-ն իր մոտ եղած ատրճանակը ուղղել է Կորյուն Խ.-ի ուղղությամբ և կրակոց արձակել:

Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Կորյուն Խ.-ին, ով եղել է ГАЗель մակնիշի 36 DQ 767 համարանիշի ավտոմեքենայով և հրավիրել է բաժին, որտեղ սկզբից նա ոստիկաններին հայտնել է, որ ոչինչ չի եղել, սակայն տեսնելով, որ ոստիկանների տեղեկությունները հավաստի են, խոստովանել է, որ նշված վայրում Արա Գ.-ն իր վարած Hyundai մակնիշի 01 AA 045 համարանիշի ավտոմեքենայի միջից 2 անգամ փորձել է կրակել իր ուղղությամբ, որից մեկը կրակվել է, սակայն ինքը խույս է տվել, որի արդյունքում իրեն վնաս չի պատճառվել:

Կրակոցը արձակելուց հետո Hyundai-ի վարորդը առանց որևէ խոսք ասելու հեռացել է դեպքի վայրից: Արմավիրի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արա Գ.-ին ու նրա ավտոմեքենան:

Արա Գ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է իր մոտ եղած «Կիմար» տիպի գազային ատրճանակը ու հայտարարել, որ այն պատկանում է իրեն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Արա Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Ըստ աղբյուրի՝ Արա Գ.-ն կալանավորված գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի տղան է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news