ՌԴ-ի կողմից Հնդկաստանին Ս-400-ի մատակարարման հնարավոր գործարքն ընթացքի մեջ է․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Ռուսաստանի կողմից Հնդկաստանին մատակարարվելիք Ս-400 համալիրների հնարավոր գործարքի հետ կապված գործընթացները զարգանում են բարեհաջող կերպով։ Այս մասին ռուսական «Առաքին ալիքի» հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նշենք, որ ըստ նախապես ռուսական մամուլում շրջանառվող լուրերի, Մոսկվայի կողմից Նյու-Դելիին Ս-400 համակարգերի մատակարարումը կավարտվի 2023 թվականին։

Կրեմլի խոսնակը տեղեկացրել է,որ ռազմատեխնիկական համագործակցության մասին հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահի եւ Հնդկաստանի վարչապետի հանդիպման ընթացքում, սակայն այլ մանրամասներ չի բացահայտել։ Պեսկովը նաեւ հավելել է, որ Պուտին-Մոդի հանդիպման ժամանակ քննարկվել են միայն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, երրորդ երկրներին վերաբերող հարցեր չեն քննարկվել։