Պոլ Մաքքարթնին մանուկների համար գիրք Է գրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Պոլ Մաքքարթնին մանուկների համար գիրք Է գրել, որը պատմում Է պապիկի ու նրա չորս թոռնիկերի արկածների մասին: Գիրքը թողարկած Puffin հրատարակությունը գլխավոր հերոսին անվանել է «Մերի Փոփինսի կրկնօրինակը՝ մեր օրերում»: Գիրքը վաճառքում Է սեպտեմբերի 5-ից, իսկ սեպտեմբերի 6-ին Մաքքարթնին այն կներկայացնի Լոնդոնի Waterstones գրախանութում:

Գրքի «Hey, Grandude!». անվանման մեջ օգտագործվել Է բառախաղ՝ «պապիկ» ("Grandad") եւ «ջահել» ("dude") բառերի համակցությամբ, որը նաեւ հիշեցնում Է բիթլների «Hey, Jude» երգը: Մաքքարթնին, որը ևս թոռնիկներ ունի, նշել է, որ այդ բառով իրեն անվանել Է նրանցից մեկը, եւ դա իրեն դուր Է եկել:

Մաքքարթնին նաեւ ձայնագրել Է գրքի աուդիո տարբերակը՝ երաժշտական նվագակցությամբ, գրում Է BBC News-ը: