ՀՔԾ-ն չի մեկնաբանում Վիտալի Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Իրավական

Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության կանչելու համար ծանուցագիր է ուղարկել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանին՝ Մարտի 1-ի հայտնի իրադարձություններին առնչվող գործով:

ՀՔԾ-ն չի մեկնաբանում Վիտալի Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին լուրը։ Այս մասին 24News-հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում հանդես էր գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ սուր քննադատություններով։

«ՀՀ-ի և խորհրդարանն է բռնազավթվել, և իշխանությունը, և 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են», - ասել էր Բալասանյանը։