ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին։ Քննարկվել են եվրոպական ֆուտբոլի միտումները, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական կայքէջից։
Այսօր ՀՀ վարչապետը և Ալեքսանդր Չեֆերինը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը։